ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ով­քեր չեն պա­հան­ջում Փա­շի­ն­յա­նի հրա­ժա­րա­կա­նը, Ար­ցա­խը և Սյու­նի­քը հանձ­նող­ներ են»

«Ով­քեր չեն պա­հան­ջում Փա­շի­ն­յա­նի հրա­ժա­րա­կա­նը, Ար­ցա­խը և Սյու­նի­քը հանձ­նող­ներ են»
08.12.2020 | 00:29

Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ի վեր­ջո, ինք­նա­կամ հե­ռա­նա­լու ար­ժա­նա­պատ­վու­թյուն կու­նե­նա՞, թե՞ ե­ղած մեղ­քե­րին ևս մե­կը կա­վե­լաց­նի ու քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­ներ կհ­րահ­րի։ Ընդ­դի­մու­թյու­նը կկա­րո­ղա­նա՞ հաս­նել իշ­խա­նա­փո­խու­թյան և ձևա­վո­րել ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն։ Այս և այլ հար­ցեր ուղ­ղե­ցինք քաղ­տեխ­նո­լոգ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻՆ։

-Այ­սօր ա­վարտ­վում է ընդ­դի­մու­թյան կող­մից Փա­շի­նյա­նին տր­ված ժա­մա­նա­կը։ Հրա­ժա­րա­կան տա­լու ար­ժա­նա­պատ­վու­թյուն, այ­նուա­մե­նայ­նիվ, կու­նե­նա՞ Փա­շի­նյա­նը։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում ընդ­դի­մու­թյու­նը նրան կհե­ռաց­նի Փա­շի­նյա­նի՞ մե­թոդ­նե­րով, թե՞ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով։
-Ընդ­դի­մու­թյու­նում խե­լա­ցի մար­դիկ են հա­վաք­ված, և բո­լոր հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րը նրանք հաշ­վար­կել են։ Ինչ վե­րա­բե­րում է Փա­շի­նյա­նի ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­նա­լուն, դա պար­զա­պես զա­վեշ­տա­լի է։
-17 կու­սակ­ցու­թյուն­նե­րին չմիա­ցած ընդ­դի­մա­դիր­ներն այ­սօր հայ­տա­րա­րում են, թե Վազ­գեն Մա­նու­կյա­նը պետք է իր թի­մը ներ­կա­յաց­նի, որ հան­րու­թյու­նը հաս­կա­նա՝ Փա­շի­նյա­նից հե­տո ով­քեր են գա­լու իշ­խա­նու­թյան, որ­պես­զի կա­րո­ղա­նա ճիշտ կողմ­նո­րոշ­վել։ Այս պա­հին այդ հար­ցը էա­կա՞ն է։
-Նման տե­սա­կետ հայտ­նո­ղին ու­զում եմ հարց­նել՝ իսկ 2018-ի ապ­րի­լին որևէ մե­կը հե­տաքր­քր­վե՞լ է Փա­շի­նյա­նի թի­մով, ո­րը, պարզ­վեց, որ ոչ մի բա­նի ու­նակ էլ չէ։ Այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ըն­դա­մե­նը քա­րոզ­չա­կան հնարք­ներ են, որ­պես­զի հնա­րա­վո­րինս եր­կա­րաձ­գեն Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­մը։ Ստե­րով ու ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա­յով փոր­ձում են է­լի մո­լո­րեց­նել հան­րու­թյա­նը։ Ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցին այ­սօր ու­նի մեկ պա­հանջ՝ Փա­շի­նյա­նին հե­ռաց­նել իշ­խա­նու­թյու­նից։ Մնա­ցած ա­մեն ինչ իշ­խա­նու­թյան կող­մից դաշտ նետ­ված խայծ է, որ­պես­զի քա­ղա­քա­կան դիա­կի՝ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան կյան­քը եր­կա­րաց­նեն։ Այն մար­դիկ, ո­րոնք այս պա­հին չեն պա­հան­ջում Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, Ար­ցա­խը և Սյու­նի­քը հանձ­նող­ներ են։
-Շա­րու­նա­կե­լով իշ­խա­նու­թյան քա­րոզ­չա­կան թե­զե­րը, նշենք, որ ա­մե­նից հա­ճախ հն­չող տե­սա­կետն այն է, թե Մա­նու­կյա­նը նախ­կին­նե­րի կող­մից ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու է և չի կա­րող ար­դար ընտ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պել։ Ինչ­պե՞ս կհա­կա­դար­ձեք։
-Նախ­կին, ներ­կա, ա­պա­գա ա­նող, ի­րա­վի­ճա­կը խառ­նող թե­զե­րի հիմ­նա­կան նպա­տակն այն է, որ Փա­շի­նյա­նը պաշ­տո­նում մեկ օր ա­վե­լի մնա, և Հա­յաս­տանն էլ ա­վե­լի խայ­տա­ռակ վի­ճա­կում հայ­տն­վի։ Որևէ նախ­կի­նի ժա­մա­նակ Հա­յաս­տանն այս­պի­սի ծանր, ծն­կած վի­ճա­կում չի հայ­տն­վել, երբ երկ­րի սահ­ման­նե­րի ճշգրտ­ման հար­ցը գյու­ղա­պե­տերն ի­րենց անձ­նա­կան շփում­նե­րով են լու­ծում։ Այ­սօր Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյուն չկա, կա մարդ­կանց մի խմ­բակ, ո­րը մտա­ծում է, թե իշ­խա­նու­թյուն է ու կա­րող է հրա­ման­ներ ար­ձա­կել։ Այդ մար­դիկ պետք է հե­ռաց­վեն իշ­խա­նու­թյու­նից ու դատ­վեն։ Որևէ այլ բան՝ ճա­նա­պար­հա­յին քար­տեզ, եր­րորդ տար­բե­րակ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ չպետք է քն­նարկ­վի։ Բա­ցի նրա հե­ռա­նա­լուց այլ օ­րա­կարգ չի կա­րող լի­նել։ Նա ան­հա­պաղ պի­տի հե­ռա­նա։
-Ար­դեն մեկ ա­միս է կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած անձն իշ­խա­նու­թյան է։ Կա հան­րա­յին դժ­գո­հու­թյուն, բայց ոչ այն մասշ­տա­բի, ո­րը պետք է լի­ներ հող հանձ­նե­լու պա­րա­գա­յում։ Կա տե­սա­կետ, թե պատ­ճառն այն է, որ մար­դիկ վշ­տի մեջ են, իսկ ո­մանց էլ Փա­շի­նյա­նը փոր­ձում է կր­կին մո­լո­րեց­նել։ Ին­չու՞ հա­մընդ­հա­նուր մերժ­ման գոր­ծըն­թաց չկա։
-Հրա­ժա­րա­կան չպա­հան­ջող­նե­րի զանգ­վա­ծը հիմ­նա­կա­նում եր­կու շեր­տից է բաղ­կա­ցած. Փա­շի­նյա­նին սա­տա­րող մար­դիկ ու նրանց մեր­ձա­վոր­նե­րը, այ­սինքն պե­տա­կան կե­րակ­րա­մա­նից օգտ­վող­նե­րը, և մո­լո­րյալ­ներ, ո­րոնց վա­խեց­նում են ան­ցյա­լի վե­րա­դար­ձով։ Այս եր­կու շեր­տի մար­դիկ պատ­րաստ են սպա­սար­կե­լու Փա­շի­նյա­նի նման դա­վա­ճան մար­դուն, նրանց հա­մար հայ­րե­նի­քը, հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, Ար­ցա­խը, Սյու­նի­քը գո­յու­թյուն չու­նեն։ Այս կար­գի մարդ­կանց հա­մար հե­տաքր­քիր է միայն ստա­մոք­սը։ Նրանց ե­րե­սից կա­տար­վեց այն, ինչ այ­սօր ու­նենք։ Ա­պա­գա­յում պի­տի մտա­ծել մի այն­պի­սի մե­խա­նիզմ, որ այս կա­տե­գո­րիան ընդ­հան­րա­պես չմո­տե­նա ընտ­րա­տե­ղա­մա­սե­րին, ո­րով­հետև տե­սանք, թե ինչ է լի­նում նրանց ընտ­րու­թյան պատ­ճա­ռով։ Այս մար­դիկ պատ­րաստ են ա­մեն ին­չի, նույ­նիսկ Հա­յաս­տա­նը գցե­լու Ա­լիևի և Էր­դո­ղա­նի ոտ­քե­րի տակ, որ­պես­զի այդ օրն ի­րենց փո­րը կուշտ լի­նի։ Ե­թե մար­դիկ չեն հաս­կա­նում, թե ինչ է ի­րա­կա­նում կա­տար­վել, դա ար­դեն նրանց խն­դիրն է։ Այս տե­սակ մարդ­կանց հետ որևէ բա­նակ­ցու­թյուն, երկ­խո­սու­թյուն չի լի­նե­լու։ Նրանք Ար­ցա­խը նվի­րել են Ադր­բե­ջա­նին, Հա­յաս­տանն ինք­նիշ­խա­նու­թյու­նից զր­կել են, նրանք պետք է հե­ռա­նան, նրանց հետ ոչ բա­նակ­ցե­լու, ոչ էլ կար­ծի­քը լսե­լու ցան­կու­թյուն կա։
-Այ­սօր շա­տե­րը խո­սում են քա­ղա­քա­ցիա­կան հնա­րա­վոր բա­խում­նե­րից։ Այդ մա­սին նա­խօ­րեին խո­սեց նաև Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Կգ­նա՞ իշ­խա­նու­թյու­նը բա­խում­նե­րի, ընդ­դի­մու­թյա­նը կհա­ջող­վի՞ խու­սա­փել սադ­րանք­նե­րից։
-Երբ ա­ռա­ջին նա­խա­գա­հը խո­սում է բա­խում­նե­րից, թող հի­շի 2008-ի տա­սը զո­հե­րին, իր պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցած Մար­տի 1-ը։ Ե­թե Տեր-Պետ­րո­սյանն այդ­քան մտա­հոգ­ված է քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյամբ, հնա­րա­վոր բա­խում­նե­րով, թող մտա­հոգ­վեր 2008-ին։ Հե­րիք է սո­փես­տու­թյու­նը, եր­կե­րե­սա­նիու­թյու­նը ի ցույց դնի՝ պաշտ­պա­նե­լով իր հո­գե­զա­վակ Փա­շի­նյա­նին։ Ի­հար­կե, Փա­շի­նյա­նը կգ­նա բախ­ման, նրա հա­մար մարդ­կա­յին կյան­քը զրո ար­ժեք ու­նի, ինչն ա­պա­ցու­ցեց կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի, և հատ­կա­պես այս պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Այս ա­մե­նը, կար­ծում եմ, ընդ­դի­մու­թյու­նը լավ հաս­կա­նում է և գի­տի, թե ինչ­պես հե­ռաց­նել նրան, որ եր­կի­րը ցն­ցում­նե­րի չեն­թարկ­վի։ Փա­շի­նյա­նը և նրա շր­ջա­պա­տի այս­պի­սի վե­րա­բեր­մուն­քը երկ­րի նկատ­մամբ ան­պայ­ման ի­րա­վա­կան գնա­հա­տա­կա­նի կար­ժա­նա­նան։
-Հաշ­վի առ­նե­լով այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րը, ի՞նչ եք կար­ծում, Հա­յաս­տա­նում չպե՞տք է օ­րենդ­րա­կան մա­կար­դա­կով հս­տակ ձևա­կեր­պում­ներ լի­նեն, որ փո­ղո­ցից ան­հայտ, կաս­կա­ծե­լի կեն­սագ­րու­թյամբ մար­դիկ չզ­բա­ղեց­նեն բարձր պաշ­տոն­ներ և եր­կի­րը տա­նեն դժոխ­քի ճա­նա­պար­հով։
-Ան­պայ­ման պետք է ու­նե­նանք օ­րեն­սդ­րա­կան այդ կար­գա­վո­րու­մը, որ­պես­զի փո­ղո­ցից որևէ մե­կը իշ­խա­նու­թյան ղե­կին չհայ­տն­վի։ Դեռ շատ ա­վե­լի բա­ներ պի­տի ամ­րագր­վեն՝ կր­թա­կան ցենզ, զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան կարևո­րում, հո­գե­բու­ժա­կան հե­տա­զո­տու­թյան անց­կա­ցում։ Որևէ մե­կը չպետք է ինքն ի­րեն երկ­րի ղե­կա­վար հռ­չա­կի ու ա­նի այն, ինչ իր սր­տով կանց­նի։ Պետք է նաև այն­պի­սի մե­խա­նիզմ մշա­կել, որ ժո­ղովր­դի ո­րոշ կա­տե­գո­րիա չկա­րո­ղա­նա ընտ­րու­թյուն կա­տա­րել ու ըն­տր­վել։ Սա, կար­ծում եմ, ա­ռա­ջի­կա մեկ տար­վա ըն­թաց­քում ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը պի­տի լու­ծի։ Այն մար­դիկ, ով­քեր պա­տաս­խա­նա­տու են այս տա­րած­քա­յին և մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի հա­մար, և նրանց սա­տա­րող­նե­րը պետք է դուրս դր­վեն ցան­կա­ցած ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցից։ Անձ­նա­կան ա­ռա­ջարկ ու­նեմ. պետք է ՔՊ կու­սակ­ցու­թյան գոր­ծու­նեու­թյունն առ­հա­վետ ար­գե­լել, նրան­ցից ա­մեն մե­կը պի­տի ցուց­մունք տա, թե այս 2,5 տա­րում ինչ է ա­րել, որ­քան է մե­ղա­վոր Ար­ցա­խի 75 տո­կոսն Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու գոր­ծում և ին­չու է նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո մնա­ցել այդ կու­սակ­ցու­թյու­նում։
-Նա­խօ­րեին ՎԵ­ՏՕ-ն ֆիլմ էր պատ­րաս­տել, ո­րը բա­ցա­հայ­տել էր իմ­քայ­լա­կան­նե­րի, նրանց հետ առ­նչ­վող­նե­րի օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ լի­նե­լու փաս­տը։ Այս ա­ռու­մով կար­ծես պարզ է դառ­նում, թե ինչ էին ա­նում նրանք այս տա­րի­նե­րին։ Սա ի­րա­վա­կան հետևանք­ներ կու­նե­նա՞։
-Նրանք պա­տաս­խան են տա­լու ի­րենց ա­րած­նե­րի հա­մար։ Շա­տե­րի հա­մար դա բա­ցա­հայ­տում էր, բայց ինձ հա­մար 2006-2007 թթ. պարզ էր, թե այդ ցանցն ինչ­պես է ճյու­ղա­վոր­վում։ Պար­զա­պես նա­խորդ տա­րի­նե­րին նրանց թույլ չէին տա­լիս իշ­խա­նու­թյան մո­տե­նալ։ Իսկ վեր­ջին 2,5 տա­րում նրանք զավ­թե­ցին պե­տու­թյու­նը և կանգ­նեց­րին այս ա­ղե­տի ա­ռաջ։ Նրանք ոչ միայն իշ­խա­նու­թյու­նում դիր­քեր են գրա­վել, այլև ու­ղիղ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա, ին­չը հան­գեց­րեց պար­տու­թյան և կո­րուստ­նե­րի։ Այս շղ­թա­յի յու­րա­քան­չյուր անձ իր ա­րա­ծի հա­մար պի­տի պա­տաս­խան տա։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 12324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ